Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 11:22 20-09-2025

Արցախը պահելու համար զոհված տղաները Նիկոլի թշնամիներն են․ հոգեբան

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայի 2-րդ տարելիցն է, որի հետևանքով հայկական երկրորդ հանրապետությունը հաշված օրերի ընթացքում հայաթափվեց ու անցավ թշնամու վերահսկողության տակ։ Այս նույն օրը, երբ հայ ազգը սգում է թշնամու ագրեսիայի զոհերի հիշատակը, Նիկոլ Փաշինյանն իր օրը սկսել է երաժշտությամբ և կից գրել․ «Էլվինա Մակարյանի երգը՝ աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ»։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի տարելիցի օրն էլ Հայաստանի իշխանությունները պետական մակարդակով տոնախմբություն՝ համերգ էին կազմակերպել, ինչպես նաև հեծանվավազք, որին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մասնակցել։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց՝ չի ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենը հատուկ է անում․

«Ես ուզում եմ ընկալեք, որ Արցախի հանձնումն իր պլանային գործընթացն էր, որն իր տեսանկյունից հաջողությամբ ավարտվեց։ Երբ 2018 թվականին ասում էի՝ Նիկոլը եկել ա՝ Արցախը հանձնի, ասում էին՝ դա հնարավոր չի, ասում էին՝ դու պատկերացնո՞ւմ ես, եթե մեկը Արցախը հանձնի, ինչ կանեն նրա հետ։ Կրկնում եմ, որ սա նրա պլանային գործընթացն է եղել, այս մասին նա երազում էր 1991 թվականից, որն արտացոլել է իր գրած գրքի և հոդվածների մեջ»։

Հարցին, թե ինչո՞ւ իշխանական վերնախավն այսօր Եռաբլուր չգնաց և ծաղիկներ չխոնարհեց զոհերի շիրիմներին՝ Մադաթյանը պատասխանեց, որ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած տղաներն ասօրվա իշխանականների համար ոչ մի արժեք չեն ներկայացնում։

«Հետագայում էլ չեն գնալու Եռաբլուր, և հետագայում էլ պետք չի դրա վրա զարմանալ։ Այդ տղաները, որոնք կռվել են, որպեսզի Արցախը պահեն՝ իր թշնամիներն են։ Նրանք՝ իմ, ձեր հերոսներն են, Նիկոլ Փաշինյանի հերոսները չեն, ինչպես որ՝ Արարատը մեր սարն է, բայց Նիկոլ Փաշինյանինը չի։ Եթե նայում ենք այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է եղել Արցախի հանձնումը, ապա այս օրը իր համար տոնական է։ Հայ ազգի համար, իհարկե, սա սգո օր է, բայց իր համար՝ տոն է։ Հիմա ադրբեջանցիներն էլ են տոնում այս օրը»,- ասաց հոգեբանը։

Հոգեբանը հավելեց, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար էլ է տոն, և գուցե նա էլ իր էջում Ազիզա Մուսթաֆազադեի երգը դնի։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել