Մամուլ 1 տարի առաջ - 07:05 20-09-2025

Հայաստանը Եվրամիությանը կինտեգրվի ոլորտ-ոլորտ, ամբողջականը չի ստացվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կատարած այցի ընթացքում խոստացել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել մեր երկրին տրանսպորտի, թվայնացման, էներգետիկայի, առեւտրի եւ ենթակառուցվածքային նախագծերում։ Նա շեշտել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային կապերի կարեւոր հանգույց՝ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի շրջանակում։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաեւ վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն», – հայտարարեց Կոսը։
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ-Հայաստան հարաբերություններում իրական ինտեգրացիան դեռ հեռու է ամբողջական լինելուց։ Ըստ մեր տեղեկությունների՝ մի շարք խոչընդոտներ շարունակում են արգելակել գործընթացը՝ սկսած օրենսդրական անհամապատասխանություններից մինչեւ իրավական ակտերի թերի համապատասխանեցում ԵՄ ստանդարտներին։ Նույնիսկ ՍԵՊԱ-ի համաձայնագրով նախատեսված օրենքների մոտարկման գործընթացը հազիվ 60 տոկոսով է կատարված մինչ օրս: Խնդիրներ կան նաեւ վարչարարության եւ քաղաքացիության վերաբերյալ կարգավորումների մեջ, ինչը խանգարում է խորքային եւ համակարգային ինտեգրացիային։
Հենց այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներսում որդեգրվել է ոլորտային ինտեգրման մոտեցում, այսինքն՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը կառուցվում է կոնկրետ ոլորտների շուրջ՝ էներգետիկա, թվայնացում, առեւտուր եւ այլ առաջնահերթ ճյուղեր։ Սա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, ավելի իրատեսական եւ աշխատող մոդել է համարվում ներկայիս պայմաններում։
Ընդհանուր պատկերը հստակ է՝ ԵՄ-ից հնչող բարձրագոչ հայտարարությունները դեռ լիարժեք չեն վերածվում ինստիտուցիոնալ ինտեգրման։ Մինչ Եվրոպան խոսում է խաղաղության, կապակցվածության եւ ներդրումների մասին, Հայաստանում ընթացիկ քաղաքական իրողությունները ստիպում են շարժվել մասշտաբային փոխակերպումների փոխարեն՝ փուլային, թեմատիկ եւ միտումնավոր զգուշավոր ճանապարհով»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը