Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ միասին Անկարայում ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։
Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայում իրականացվող «ցեղասպանությունը» վերջին ցամաքային հարձակումներով նոր փուլ է մտել:
«Իսրայելը սպառնում է ոչ միայն Պաղեստինի, այլև տարածաշրջանային կայունությանը»:
Բացի այդ Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ Անկարայի առաջնահերթությունը Գազայում անհապաղ հրադադարի ապահովումն է, և Թուրքիան շարունակելու է բոլոր հարթակներում բարձրաձայնել Պաղեստինի հարցը։
Ընդունելությանը հաջորդել է պաշտոնական ընթրիք:
Ermenihaber