Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 18-09-2025

Նիկոլին, որ «Բիձու գյոլում» տեսնեի, կասեի՝ լողացի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ,ժողովրդին ավելի հայտնի «Բիձու գյոլ», որտեղ ինչպես հայտնել է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում, ստեղծվելու է հանգստյան գոտի։ «Հրազդանի կիրճում՝ 3480 քմ տարածքի վրա, կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի»,- գրել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Եթե Փաշինյանին տեսնեիք «Բիձու գյոլում», ի՞նչ կասեիք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչինչ չէր ասի Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ ասացին, որ անիմաստ է Փաշինյանին ինչ-որ բան ասել։

«Կասեի՝ նորմալ Հայաստան կառուցեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ չէր ասի Նիկոլ Փաշինյանին։ «Գլուխս կթեքեի կանցնեի, որովհետև անիմաստ ա բան ասելը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դժվար է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ծրագիր ունի։ «Ես նման տեղերում չեմ լինում, բայց եթե տեսնեի ոչինչ չէի ասի, իր հետ չէի խոսի։ Ես իր հետ շաատ հարցերում համաձայն չեմ, չգիտեմ ինչ է անում, ինչ ծրագիր ունի»,- ասաց նա։

«Կասեի՝ լողացի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․