Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:57 16-09-2025

Թոռնիկը՝ հավերժ նախագահ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի Թոռնիկը 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա: Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով անցնող վկա, Չալաբյանի դեմ ցուցմունք տված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ է ընդունվել մագիստրատուրա՝ «Ագրարային էկոնոմիկա» մասնագիտությամբ:

Թոռնիկը նույն բուհի մագիստրատուրա ընդունվել էր նախ 2021թ.՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա», իսկ նախանցած տարի՝ «Անասնաբուժություն» մասնագիտությամբ:

Բուհի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թոռնիկը երբեւէ չի փայլել գիտելիքներով, եւ կարծում են, որ նա հետագա 15 տարիներին եւս (Ագրարայինի մագիստրատուրայում գործում է 18 կրթական ծրագիր) չի ընդունվի: Իրականում այս ամենի նպատակը շատ պարզ է.

իշխանությունն ու բուհի ղեկավարությունն ամեն ինչ անում են, որ Թոռնիկը շարունակի ուսանողի կարգավիճակում մնալ, որ պահպանի նաեւ ուսխորհրդի նախագահի պաշտոնը: Մանավանդ՝ առջեւում խորհրդարանական ընտրություններ են:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է