Ներքին 8 ամիս առաջ - 12:21 15-09-2025

Ավինյանն ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ հարցաքննվել է։ Այս մասին Ավինյանը հայտարարեց ասուլիսի ժամանակ։

«ԱՆԻՖ-ը ուներ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խնդիր և 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել»,- ասել է նա։ Ըստ Ավինյանի՝ ԱՆԻՖ գործունեության ընթացքում 800 նոր աշխատատեղ է ստեղծվել. «Երբ ասվում է՝ ԱՆԻՖ-ը անարդյունավետ է, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4.19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5.5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»։

Տիգրան Ավինյանը նշել է, որ ԱՆԻՖ-ի հետ կապված քրեական գործով 1.5 տարի առաջ ինքը հարցաքննվել է վկայի կարգավիճակով և իր ունեցած ինֆորմացիան փոխանցել է։

Անդրադառնալով նախկին նախարար Վահան Քերոբյանի՝ ԱՆԻՖ-ի անարդյունավետության ու վատ կառավարման մասին հայտարարություններին, Ավինյանը նշել է. «Երբ ես այլևս խորհրդի նախագահ չեմ, ԱՆԻՖ-ով չեմ զբաղվում, քաղաքապետարանում եմ՝ փոխքաղաքապետ եմ, այլ պրոցեսներ մեջ եմ, կառավարութուն նախաձեռնություն է տանում, որով ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն։ Այնտեղ տանելուց հետո անում է կադրային կտրուկ փոփոխություններ, իր տեղակալին է նշանակում խորհրդում, տնօրենին է հանում, կադրային փոփոխությունները գլոբալ առումով պրոցեսի բոլոր մասնակիցների համար դառնում է մի կետ, երբ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը»։

Ըստ նրա, որևէ բան կառուցելը մեծ ջանք, եռանդ, ժամանակ, ռեսուրս ու նյարդ է պահանջում, իսկ քանդելը կարող է մեկ օր տևել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան