Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:28 01-12-2022

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստում հարցաքննված վկայի ցուցմունքում առկա էին հակասություններ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում էին վկաները։

Նիստին չէր ներկայացել գործով առանցքային վկա Թոռնիկ Ալեյանը, ում դատավորը կարգադրեց հաջորդ նիստին բերման ենթարկել։

Հատկանշական է, որ այսօր հարցաքննված վկաներից Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Արմեն Սողոմոնյանի հարցաքննության մեջ առաջ եկան որոշ հակասություններ։

Մասնավորապես, Սողոմոնյանը նախ նշեց, որ Թոռնիկ Ալեյանի և քաղաքական ուժի ներկայացուցիչների հանդիման մանրամասների, մասնավորապես, հանրահավաքին 2000 հազար ուսանողի համար առաջարկվող 2 մլն դրամ վարձատրության մասին իմացել է ձայնագրությունից, հետո պնդեց, որ մինչև ձայնագրության հրապարակումն այդ մանրամասների մասին տեղեկացել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի մյուս փոխնախագահից։

Սակայն պաշտպանների կողմից հրապարակված նախաքննության ընթացքում տված ցուցմունքում պարզ էր դառնում, որ Սողոմոնյանը նախաքննության ընթացքում ասել էր, որ Ալեյանը հանդիպման ընթացքում զրույցի մանրամասների մասին պատմել է անձամբ իրեն։

Սողոմոնյանը նաև ասաց, որ Ալեյանը գնացել էր հանդիպման՝ հստակ մտադությամբ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ, սակայն ակնհայտ էր, որ զրուցը գնացել է այլ ուղղությամբ, արդյունքում նաև գումարային առաջարկներ են հնչել։

Պաշտպանների հարցին, թե արդյոք հարցրել են, եթե գնացել էր մերժելու ցանկացած առաջարկ, ապա ինչու է թույլ տվել, որ զրույցը հասնի գումարային քննարկումների՝ նա պատասխանեց, որ հարցրել են՝ ասել է, որ հետաքրքրությունից դրդված է եղել։

Oragir.News-ի հետ վկայի դատարանում և հարցաքննության ժամանակ տված ցուցմունքում առկա հակասություններին անդրադառնալով Ավետիք Չալաբյանն ասաց, որ հակասությունները պայմանավորված են միայն մեկ բանով, նրանով, որ այս ամբողջ պատմությունը ի սկզբանե կեղծ, շինծու պատմություն է, որը քննչական մարմնի ֆաբրիկացիայի միջոցով է սարքվել։

«Քանի որ իրենց պատմությունը կեղծ, ալտերնատիվ պատմություն է, իսկ երբ կեղծ ալտերնատիվ պատմությունը սկսում են պատմել, ու պատմողները հիմնականում երիտասարդնմեր են, որոնք մասնագիտական պատրաստվածություն չունեն, միանգամից հայտնվում են հակասությունների մեջ։ Դա ոչ թե իրական պատմություն է, այլ մտացածին է, իսկ մտացածին պատմությունը 1000 տարբերակ կարող է ունենալ։ Իրական պատմությունը մեկն է, ու այդ իրական պատմությունը ժամանակի ընթացքում կլսեք։ Հիմա ամեն մեկը գալիս, իր տարբերակն է պատմում ու այդ պատմությունները ոչ միայն հակասում են միմյանց, այլև նույն անձի պատմածներում են առկա բազմաթիվ հակասություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը