Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 13-09-2025

Հանդիպել են Արցախում․ Հրապարակ

Չնայած տարեսկզբին հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը կշարունակվի Տավուշից, սակայն, մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը պնդում է, որ այն շարունակեն Սյունիքից։ Վաշինգտոնյան համաձայնագրից հետո Ադրբեջանը շտապում է կյանքի կոչել, Ալիեւի բնորոշմամբ, «Զանգեզուրի միջանցքը», ու թերեւս այս նպատակով ակտիվություն է նկատվում նաեւ սահմանազատման հանձնաժողովների շփումներում։

Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ կայացել են «փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք, Ադրբեջանի Հանրապետության տարածք»։

ՀՀ ԱԳՆ-ից նաեւ հայտնեցին․ «2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների /հատվածամասերի սահմանազատման, ականազերծման, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման եւ դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով»։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ հավելյալ պարզաբանեցին՝ հանդիպումը կայացել է Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային մասերում։

Մեր տեղեկություններով՝ կողմերն ուղղաթիռով նախ Մեղրիում են հանդիպել, ապա, որպես «ԱդրբեջանիՀանրապետության տարածք», այցելել են Արցախ: Մեզ պատմեցին, որ աննկարագրելի զգացում է պատել հանդիպման մասնակիցներին, սակայն որեւէ մեկը որեւէ բառով չի արտահայտել դա։ Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում: Ընդ որում, Որոտան-Շուռնուխ ճանապարհը վերադարձնելու հարցը քննարկելիս ադրբեջանցիները հայտարարել են, թե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ հայկական կողմը դրա այլընտրանքն արդեն կառուցել է:

Վերջնական համաձայնություն այս հարցում դեռ չկա, սակայն, ասում են, խնդիրը միայն ճանապարհը չէ, այլ տարածքների հարցում էլ Ադրբեջանը նկրտումներ ունի։ Շատ պահանջում է, որ մի քիչ պակասի վրա համաձայնության գա:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է