Հայտարարագիր 10 ամիս առաջ - 22:00 15-09-2025

2 բնակարան, 16․6 մլն անկանխիկ, 16․5 մլն ավանդ, 15․5 մլն եկամուտ․ Զարուհի Բաթոյանի և նրա մոր ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի և նրա մոր՝ Աղավնիկ Ալթունյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Բաթոյանը 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, իսկ 2019-2020 թվականներին նախարարի պաշտոնը։ Նա պաշտոնանկ է արվել 2020-ի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, իսկ 2021-ի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի համամասնական ցուցակով։

Որպես անշարժ գույք՝ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը գնել է 2014 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Բաթոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 12 մլն 69․825 դրամ, 500 դոլար և 335 եվրո, տարեվերջին՝ 15 մլն 664 հազար դրամ, 500 դոլար և 301 եվրո։ Կանխիկ միջոցներ՝ նա չի հայտարարագրել։

2024 թվականի հաշվետու տարում Զարուհի Բաթոյանի եկամուտները կազմել են 11 մլն 566․643 դրամ, որից 10 մլն 192․344 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 564․480 դրամը՝ Սոցապ նախարարությունից ստացած կրթաթոշակը, 63․655 դրամը՝ նույն գերատեսչությունից ստացած այլ եկամուտը, 746․164 դրամը՝ Արդշինբանկից ստացած այլ եկամուտը։

Վերջինս իր եկամուտներից 2․5 մլն դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգմանը։

ՔՊ-ականի մայրը՝ Աղավնիկ Ալթունյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականի ապրիլի 14-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ալթունյանը չի հայտարարագրել։

Վերջինս 25 հազար դրամ արժեքով բաժնեմաս Է հայտարարագրել, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականի հունիսի 8-ին նվիրատվություն է ստացել Արտավազդ Մաչյանից։ Տարեվերջին այս բաժնեմասը պահպանվել է։

Ալթունյանը տարեսկզբին առևտրային բանկերից մեկում ունեցել է 14 մլն դրամ անվանական արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել է 16 մլն 581․400 դրամ։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 971 դրամ, տարեվերջին՝ 32 հազար դրամ և 1500 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 150 հազար, տարեվերջին՝ 380 հազար դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Ալթունյանի եկամուտները կազմել են 3 մլն 966․206 դրամ, որից 2 մլն 160 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վճարն է՝ ոմն Համլետ Քոչարյանից, 1 մլն 245 հազար դրամը՝ Ինեկոբանկից ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, 504․960 դրամը՝ Սոցապնախարարությունից ստացած կենսաթոշակը, 56․246 դրամը՝ նույն գերատեսչությունից ստացած այլ եկամուտը։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի