Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Ինտերի» կողմից ամեն տարի անցկացվող «Gentleman Award» մրցանակին:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս տարի բացի Հենրիխ Մխիթարյանից, մրցանակին արժանացել են նաև «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, խաղացողներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան:
«Gentleman Award»-ը «Ինտերի» կողմից տրվող «Արդար խաղի» մրցանակն է: