Սաակաշվիլին Լեհաստանում արժանացել է Պրոմեթեան ոչ կառավարական մրցանակին
copy image url

Սաակաշվիլին Լեհաստանում արժանացել է Պրոմեթեան ոչ կառավարական մրցանակին

Արտաքին 2 տարի առաջ - 13:30 14-04-2023
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանում արժանացել է հեղինակավոր Պրոմեթեյան ոչ կառավարական մրցանակին, որը սահմանվել է ի պատիվ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Եվրախորհրդարանի պատգամավոր և նախկին արտգործնախարար Աննա Ֆոտիգան մրցանակը հանձնելու արարողության ժամանակ ժյուրիի անունից շնորհակալություն է հայտնել Սաակաշվիլիին՝ բարեկամության և իդեալներին իր նվիրվածության համար: Նա միևնույն ժամանակ խոստացել է շարունակել ճնշումները Վրաստանի կառավարության վրա, որպեսզի Սաակաշվիլին արտերկրում բուժօգնություն ստանալու հնարավորություն ստանա։

«Եվ ես կցանկանայի նրան խոստանալ, որ մենք ամեն ինչ կանենք Լեհաստանում կամ մեկ այլ երկրում նրան բուժում ապահովելու համար։ Մենք կշարունակենք ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա, որպեսզի դա տեղի ունենա»,- հայտարարել է նա։

Հաղորդվում է, որ Ֆոտիգան Սաակաշվիլիի մրցանակը հանձնել է նրա մորը՝ Ջուլի Ալասանիային և նախկին նախագահի ընկեր, ֆրանսիացի գրող և լրագրող Բեռնար Անրի Լևիին։ Ալասանիան շեշտել է, որ Լեխ Կաչինսկու անունը իրենց համար մեծ նշանակություն ունի, քանի որ նա և Սաակաշվիլին ընկերներ են եղել։ «Հուսով եմ, որ ձեր բոլոր աշխատանքները թույլ կտան իմ որդուն գոյատևել: Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- ասել է նա։

Մրցանակի դափնեկիրներին իր շնորհավորանքն է հղել Լեհաստանի նախագահ Անդրեյ Դուդան։

Նշենք, որ Պրոմեթեան մրցանակը ստեղծվել է 2019 թվականին՝ Լեհաստանում ամենամեծ պահպանողական առցանց հրատարակության կողմից։ Մրցանակը շնորհվում է քաղաքական, հասարակական գործիչների և մարդկանց, ում դիվանագիտական ​​և տնտեսական գործունեությունը միավորում է երկրներին Բալթիկ, Սև և Ադրիատիկ ծովերի միջև։ Ժյուրիի կազմը գլխավորում է «Իրավունք և արդարություն» կազմակերպության նախագահ, հանգուցյալ Լեխ Կաչինսկու եղբայր Յարոսլավ Կաչինսկին։ 2019 թվականին մրցանակի առաջին դափնեկիրներն էին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսը։