Հնդկաստանը
հերքել է Ադրբեջանի մեղադրանքները՝ Չինաստանում վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամակցությունը խոչընդոտելու վերաբերյալ։
Հնդկաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ժամանակային սահմանափակումների պատճառով է Ադրբեջանին և Հայաստանին անդամ պետություններ ընդունելու անհնարինությունը:
«Ժամանակային սահմանափակումների պատճառով անդամ պետությունները չկարողացան որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ Տյանցզինում։ Հարցը դեռևս քննարկման փուլում է խմբի կողմից», - ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։