Մամուլ 10 ամիս առաջ - 07:52 03-09-2025

«Բացառում ենք իշխանության կամ ԱԺ ընդդիմության հետ միավորումը». Սուրեն Պետրոսյան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ուժերը սկսել են ակտիվանալ՝ պատրաստվելով հաջորդ տարվա հունիսի 7-ին կաանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի գործունեության եւ պլանների մասին կարճ տեղեկություններ:
2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ իր գործունեությունն է ծավալում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ հանձին նախագահ Սուրեն Պետրոսյանի: «Ցանկացած քաղաքական գործընթացի տրամաբանության, գաղափարի հիմքում պետք է լինի ժողովրդի աջակցությունը», – համոզված է Սուրեն Պետրոսյանը: Այս տրամաբանությամբ էլ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իրականացնում է իր աշխատանքները, ծավալում այն երեք ուղղությամբ. առաջին՝ աշխատանք երիտասարդների հետ, երկրորդ՝ յութուբյան ալիքով ներկայացվում են պատմաքաղաքական իրադարձությունները նորովի վերլուծությամբ, երրորդ՝ մարզային, համայնքային այցելություններ, որտեղ ստեղծվում են օջախներ:
Սուրեն Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառեց իր համախմբումն իշխանության կամ խորհրդարանական ընդդիմության հետ»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ

Ձեզ գուցե հետաքրքրի