Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 23:51 01-09-2025

Ազատվելով Ադրբեջանի հանցանքի հետքից՝ բոլորն ազատվեցին պատասխանատվությունից. Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ընդ որում, երբ Ադրբեջանը ներկայացրեց այդպիսի պահանջ՝ երկու, թե երեք տարի առաջ, Հայաստանում սկսեց տարածվել մի մտացածին քարոզչություն կամ մանիպուլյացիա, թե այդ պահանջը թելադրել է Ռուսաստանը:

Ռուսաստանն իհարկե արտահայտվել է, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, սակայն ամբողջ հարցը այն է, որ դա եղել է բոլոր համանախագահների դիրքորոշումը: Նրանք բոլորն էլ շահագրգռված են եղել, որ վերանա Ադրբեջանի «հանցանքի հետքը», քանի որ դրանով նաեւ վերանում է իրենց պատասխանատվությունը այդ հանցանքի համար:

Չէ՞ որ Մինսկի խմբի մանդատի ամբողջ իմաստն ու պարտավորությունը խաղաղ կարգավորում ապահովելն էր:

Նաեւ սա է պատճառը, որ նրանք ուզում էին, որպեսզի հենց Հայաստանն ու Ադրբեջանը դիմեն խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ, եթե Հայաստանը չմիանար դրան, ապա կարող էր լուծարման վերաբերյալ ցանկացած որոշմման կամ նախաձեռնությամ պարագայում հարց բարձրացնել՝ խմբի այսպես ասած հավշվետվության մասին:

Մինչդեռ, այդ խմբի անդամներից կամ համանախագահներից որեւէ պետություն շահագրգռված չէր պատասխանել ավելորդ հարցերի, թե ինչպես եւ ինչու՞ թույլ տրվեց, որ Ադրբեջանը գնա ագրեսիայի, էթնիկ զտման, ինչու՞ խումբը այդ ամենի հանդեպ չդրսեւորեց համարժեք վերաբերմունք, եւ այլն:
Այնպես որ, ազատվելով Ադրբեջանի հանցանքի հետքից, նրանք բոլորն ազատվեցին նաեւ ավելորդ հաշվետվության խնդրից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ