Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 19:57 30-08-2025

Ռուսական զորքերը մարտից ի վեր Ուկրաինայում 3․5 հազար քառակուսի կմ տարածք են գրավել

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ամփոփել է գարուն-ամառ ռազմական գործողությունների արդյունքները և ներկայացրել զորքերի առաջիկա խնդիրները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերասիմովի ելույթից տեսանյութը հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերասիմովի խոսքով՝ Լուգանսկի մարզի 99,7 տոկոսը և Դոնեցկի մարզի շուրջ 79 տոկոսը գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Նա նշել է նաև, որ Զապորոժիեի 74 տոկոսը և Խերսոնի 76 տոկոսը ևս վերահսկվում է Ռուսաստանի կողմից։

Ըստ Գերասիմովի՝ ռուսական զորքերը շարունակել են առաջ շարժվել Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Մարտից ի վեր վերահսկողության տակ է անցել ավելի քան 3,5 հազար քառ. կմ տարածք և 149 բնակավայր։

Նրա խոսքով՝ գարուն-ամառ ժամանակահատվածում հարվածներ են հասցվել 76 ռազմական օբյեկտների։

Գերասիմովը ընդգծել է, որ Սումիի և Խարկովի մարզերում ռուսական կողմը շարունակում է իրականացնել անվտանգության գոտու ստեղծման գործընթաց։ Նա հավելել է, որ մի շարք ուղղություններով ռուսական զորքերը բարելավել են դիրքերը և վերահսկողության տակ վերցրել նոր բնակավայրեր։

Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան