Ներքին 4 տարի առաջ - 21:12 23-11-2021

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ․ Փաշինյան

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքներ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, թե ոչ

Վարչապետն ընդգծեց, որ խոսքը ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժման մասին է, որը միջազգային հանրությունը միանշանակ դատապարտել է:

«Այս ագրեսիան պետք է վերացվի: Մենք նաև ասում ենք, որ մեր դիրքորոշումը պետք է հստակ լինի՝ այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային բոլոր ատյաններում հնչեցնենք, հետապնդենք և պահանջենք, որ միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որպեսզի այս ագրեսիան վերացվի»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի