Արտաքին 3 տարի առաջ - 15:00 26-06-2023

Կիևը հայտնում է, որ հակահարձակման սկզբից ի վեր ազատագրվել է 130 քառակուսի կմ տարածք

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը շարունակում են գրոհը Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում, իսկ հարավում հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել է մոտավորապես 130 կմ2 տարածք։ Այս մասին Աննա Մալյարը հայտնել է իր տելեգրամյան պաշտոնական ալիքում։

Ուկրաինացի պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինական ուժերը շաբաթվա ընթացքում իրականացրել են ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողություններ և ունեցել մարտավարական հաջողություններ։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերը հարձակում են իրականացրել Լիմանսկի, Բախմուտսկի, Ավդեևսկի և Մարինսկի ուղղություններով, այժմ այնտեղ շարունակվում են ծանր մարտերը։ «Անցած շաբաթվա ընթացքում այս շրջաններում տեղի է ունեցել շուրջ 250 բախում։ Հակառակորդը փորձել է դուրս մղել մեր զորքերին իրենց դիրքերից, սակայն դա նրան չի հաջողվել»,- նշել է նա։

Ուկրաինայի պաշտպանույան փոխնախարարը ասել է, որ ուկրաինական զորքերը արևելքում անցած շաբաթվա վերջին սկսել են հակահարձակողական գործողություններ իրականացնել Օրեխովո-Վասիլովկայի, Բախմուտի, Բոգդանովկայի, Յագոդնոյեի, Կլեշչևկայի և Կուրդյումովկայի շրջաններում։ Նա հայտնել է, որ այժմ ուկրինական կողմը յուրաքանչուր ուղղությունում ունի 1-ից 2 կմ առաջախաղացում, և աժմ զորքերը ֆիքսված են ձեռք բերված գծերի վրա՝ շարունակելով ոչնչացնել թշնամուն։

Մալյարը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում հարավում իրավիճակը էապես չի փոխվել, Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում։

«Շաբաթվա ընթացքում օպերատիվ (մարտավարական) իրավիճակի բարելավման և առաջնագծի հարթեցման արդյունքում ազատագրված տարածքների տարածքն ավելացել է 17 կմ2-ով։ Ընդհանուր առմամբ, հարձակման սկզբից հարավում ազատագրված տարածքը կազմում է 130 կմ2»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում