Մամուլ 9 ամիս առաջ - 07:06 28-08-2025

Հայաստանի ապագան գրավադրված է. Փաշինյանի կառավարությունը ժողովրդին պարտքի տակ է պահում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հուլիսի վերջին արձանագրվել է մի իրականություն, որը կուլիսներում այլեւս չեն թաքցնում. Հայաստանի պետական պարտքի աճն արագանում է՝ իշխանության անգործության կամ վատ կառավարման հետեւանքով։
Պաշտոնական թվերը հնչում են սառը, բայց դրանց հետեւում փոխառությունների ցիկլի մեջ խրված պետությունն է։
«Ժողովուրդ» օրաթերթը, Ազգային վիճակագրական տվյալներից եւ «Լույսի»-ի վերլուծությունները համադրելով, պարզեց, որ
• Պետական պարտքը 2024-ի հուլիսի համեմատ աճել է 14.3%-ով՝ հասնելով շուրջ 14.1 մլրդ ԱՄՆ դոլարի։
• Կառավարության պարտքը ավելի բարձր տեմպով՝ 14.8%-ով, կազմելով արդեն 13.6 մլրդ դոլար։
• Ներքին պարտքը (դրամով) աճել է 16.2%-ով, իսկ արտաքին պարտքը՝ 11.9%-ով։
Սրանք պարզապես թվեր չեն, սրանք սերունդների վրա դրված պարտավորություններ են։ Այս թվերի տակ դանդաղորեն կքում է պետությունը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին վարժեցվել է ապրել ոչ թե ստեղծելով, այլ վերցնելով։
Իշխանության համար սա նորություն չէ, բայց ոչ էլ խնդիր. քանի դեռ փող տալիս են, նրանք կառավարման անվերջ վարժություն են անում՝ առանց բովանդակության, առանց ծրագրի, առանց հաշվարկի ու կանխատեսումների։ Պարզապես՝ քաղաքական կապրիզներով:
Իսկ մենք՝ քաղաքացիներս, ոչ միայն չենք տեսնում զարգացման էական արդյունքներ, այլեւ դառնում ենք պարտքի գին վճարողներ… Ու առանց հարցնելու»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»