Ներքին 1 տարի առաջ - 11:08 27-08-2025

Գորիսում ծննդյան տարեդարձից հետո 17 քաղաքացի, որոնցից 11-ը՝ անչափահասներ, սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են. shamshyan.com

Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի «Փոսիկի աղբյուր» կոչվող տարածքից «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Աշոտ Տ.-ն, 65-ամյա Ժաննա Տ.-ն, 18-ամյա Ալեքս Մ.-ն, 70-ամյա Ջուլիետա Պ.-ն, 39-ամյա Նարինե Բ.-ն, 17-ամյա Արմեն Մ.-ն, 18-ամյա Արթուր Ա.-ն, 18-ամյա Արտյոմ Ս.-ն, 12-ամյա Եվա Բ.-ն, 4-ամյա Նարե Գ.-ն, 15-ամյա Գոռ Մ.-ն, 10-ամյա Արփի Ա.-ն, 10-ամյա Նատալի Հ.-ն, 16-ամյա Հմայակ Ա.-ն, 17-ամյա Արտյոմ Մ.-ն, 16-ամյա Ավետ Ե.-ն և 15-ամյա Էլիդա Պ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք դեռևս անհայտ սննդից թունավորվել են Գորիսում հայտնի «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում և հիվանդանոց են ընդունվել «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Նրանք մասնակցելիս են եղել ծննդյան տարեդարձի:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք