Ներքին 2 տարի առաջ - 22:13 18-02-2024

Նուբարաշենից 13 հոգի, որոնցից 6-ը՝ երեխաներ, սննդային թունավորումով տեղափոխվել են հիվանդանոցներ․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից, 6 երեխա, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, նրանցից մի մասի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկինը՝ ծանր, իսկ 7 հոգի էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ովքեր մեծահասակներ են։

Նուբարաշեն է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը։

Պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, որտեղ հյուրասենյակում մասնակցելիս են եղել խնջույքի արարողությանը, որտեղ նաև տեղադրված է եղել փայտե վառարան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է նշված անձինք ունեցել են սննդային թունավորում։

Այս պահին տարածքը սահմանազատել են ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները և ահազանգը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն հարևանները, ովքեր հրաժարվում են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սենյակը որտեղից բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ, գազի վառարան չի ունեցել, սակայն տաքացվել է փայտե վառարանով ու հիմա կամ փայտե վառարանից առաջացած շմոլ գազից են թունավորվել, կամ էլ՝ սննդից։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը