Արտաքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 09:30 27-08-2025

Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղաuպանnւթյnւնը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։

Լրագրողը հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչվել է 193 տարբեր երկրների կողմից և շեշտել է, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում, դա Իսրայելն է։ Նա Նեթանյահուին հարցրել է, թե ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությունը։
Նեթանյահուն պատասխանել է, որ փաստացի իրենք ճանաչել են։ «Ես կարծում եմ, որ մենք փաստացի ճանաչել ենք, որովհետև ես կարծում եմ, որ Քնեսեթն այդ հարցով բանաձև է ընդունել»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Լրագրողն ընդհատել է նրան և պնդել, որ դա անի անձամբ Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետը, ինչին ի պատասխան Նեթանյահուն ասել է․ «Այո, ես հենց նոր արեցի դա»։

Չնայած Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե իբր Քնեսեթը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, իրականում իսրայելցի տարբեր պատգամավորների կողմից բազմիցս Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձևեր են ներկայացվել, այդ թվում՝ 2018 և 2021 թվականներին, սակայն բոլոր դեպքերում դրանք մերժվել են։

Իսրայելի վարչապետի այս հայտարարությունը քննադատության է ոնթարկվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ նշելով, որ Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունն արժանահավատ կլինի այն դեպքում, երբ դրան հետևի Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի չեղարկումը, ինչպես նաև Թուրքիայի վրա Իսրայելի ճնշումը, որպեսզի այդ երկիրը վերջ դնի ժխտողականության քաղաքականությանը։ Ըստ Համբարյանի՝ հակառակ պարագայում նման հայտարարությունը սեփական խախտումները քողարկելու մարտավարական քայլ է։

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին