Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:24 26-08-2025

Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը. իսրայելական մամուլ

Օգոստոսի 25-ին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպել էր Լիբիայի արևելյան հատվածի զինված ուժերի հրամանատար Խալիֆա Հաֆթերի հետ։

Հանդիպումը լայնորեն տարածվել է իսրայելական մամուլում և այդ շփումները որակվել են որպես Հունաստանի և Կիպրոսի մեկուսացմանը միտված քայլ։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլեր է ձեռնարկում Թուրքիան գերտերություն դարձնելու համար և նպատակ ունի փոխել Մերձավոր Արևելքի իրականությունը՝ մեծ քայլ կատարելով տարածաշրջանում կայսրությունը վերականգնելու ուղղությամբ։

Բացի այդ, իսրայելական մամուլը շեշտում է, որ Թուրքիան մեծապես ներգրավված է եղել Լիբիայի քաղաքացիական պատերազմում։

«Թուրքերը Լիբիայում էին մինչև 1912-1919թթ. պատերազմը։ Նրանց տեսանկյունից նրանք վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում են Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը