2022-ի նոյեմբերին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շրջանականերում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Պարզվել է, որ հանդիպումից հետո Շվեդիայի կառավարության պաշտոնյաներից մեկը Ստոկհոլկմի Արլանդա օդանավակայանի զուգարանում է թողել ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ պաշտոնական թղթապանակ, որը պարունակում էր Շվեդիայի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև դաշինքի անդամակցության բանակցություններին վերաբերող փաստաթղթեր։
Այդ մասին հայտնել է Շվեդիայի առաջատար թերթերից «Dagens Nyheter»-ը։
Նշվում է, որ մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
«Dagens Nyheter»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ թղթապանակի որոշ բաժիններ պարունակում են արտաքին հարաբերությունների գաղտնիության ենթակա տեղեկատվություն, և որ այդ փաստաթղթերը կարող են վտանգել Շվեդիայի հարաբերություններն այլ երկրների հետ։
Ժամանակին Թուրքիան դաշինքին Շվեդիայի անդամակցությունը պայմանավորում էր իր կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյլուլենական շարժման դեմ պայքարով։
Հիշեցնենք, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պաշտոնապես ավարտվեց 2024 թվականի մարտի 7-ին, երբ այն դարձավ հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը։