Արտաքին 9 ամիս առաջ - 12:18 26-08-2025

Ավստրալիայում Իրանի դեսպանը կարտաքսվի երկրից

Իրանի դեսպանը վտարվել է Ավստրալիայից՝ «հավաստի հետախուզական տվյալների» պատճառով, որոնք ենթադրում են, որ Թեհրանը ղեկավարել է հակասեմական հարձակումներն Ավստրալիայում։

Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավստրալիայի հետախուզական գործակալությունը պնդում է, որ Իրանը կանգնած է միջադեպերի հետևում, այդ թվում՝ Մելբուռնի Ադաս Իսրայել սինագոգի հրկիզման հարձակման։

«Կասկած չկա, որ ավստրալական հողի վրա ագրեսիայի այս կոպիտ և վտանգավոր գործողությունները, որոնք գլխավորում է մեկ այլ պետություն, անցել են սահմանը։ Հետևաբար, Իրանի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ», – ասել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը։

Իրանը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները։ Ավստրալիայում Իրանի դեսպան Ահմադ Սադեղին և երեք այլ իրանցի պաշտոնյաների հրահանգվել է լքել Ավստրալիան յոթ օրվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան