Արտաքին 9 ամիս առաջ - 14:05 25-08-2025

Ավելի քան 100 մարդ է թունավորվել իսպանական հյուրանոցում ճաշելուց հետո

Իսպանիայի Մուրսիա ինքնավար համայնքի Լա Մանգա դել Մար Մենոր առողջարանի հյուրանոցում հարյուրից ավելի մարդ է տուժել սալմոնելոզի բռնկման պատճառով. երկու հոգի դեռ գտնվում է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE լրատվական գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության աղբյուրների։

Ըստ գործակալության՝ թունավորումը տեղի է ունեցել հյուրանոցում, ճաշի ժամանակ։ Օգոստոսի 23-ի երեկոյան տուժածները սկսել են բողոքել փսխումից, որովայնի ցավից, իսկ առանձին դեպքերում՝ տենդից։ Շտապօգնության ծառայությունը մեծ թվով կանչերի պատճառով դեպքի վայր է ուղարկել հինգ բրիգադ։ Քսան մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մնում են հսկողության տակ, մնացածը ստացել են ամբուլատոր օգնություն։

Իշխանությունները կարգադրել են դադարեցնել հյուրանոցի խոհանոցի աշխատանքը և ամբողջությամբ ախտահանել տարածքը։ Համաճարակաբանական ծառայության աշխատակիցները և սննդի անվտանգության տեսուչները սննդամթերքի նմուշներ են վերցրել և անալիզներ խոհանոցի անձնակազմից՝ վարակի ստույգ աղբյուրը պարզելու համար։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան