Արտաքին 1 տարի առաջ - 21:22 22-08-2025

Իսրայելը և Սիրիան սեպտեմբերի 25-ին կարող են անվտանգության համաձայնագիր ստորագրել

Ենթադրվում է, որ Իսրայելն ու Սիրիան սեպտեմբերի 25-ին անվտանգության մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով արաբական աղբյուրներին:

Համաձայնագիրը, ենթադրաբար, կստորագրվի ԱՄՆ-ի հովանու ներքո՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի առաջին ելույթից մեկ օր անց, նշել են աղբյուրները։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն նաև աշխատում է ալ-Շարաայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որին, ինչպես սպասվում է, կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իսրայելական լրատվամիջոցները նաև հայտնել են այս շաբաթ Փարիզում Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի և Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանիի միջև կայացած բանակցություններում առաջընթացի մասին։ Նրանք քննարկել են մի քանի առանցքային հարցեր՝ սահմանի երկայնքով իրավիճակի դեէսկալացիա, Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի պահպանում, տարածաշրջանային կայունություն և 1974 թվականի համաձայնագրի գործողության վերականգնում, որով հաստատվել է Իսրայելի ու Սիրիայի միջև ներկայիս սահմանը:

Սիրիական աղբյուրները նշում են, որ գլխավոր խոչընդոտը մնում է Իսրայելի ձգտումը՝ պահպանելու ներկայությունը Սիրիայում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին