Արտաքին 9 ամիս առաջ - 10:19 22-08-2025

Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ այդ երկրի խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով, հայտնում է ադրբեջանական APA-ն։

Ըստ լրատվամիջոցի, Ալիևին դիմավորել են Թուրքմենստանի նախարարների կաբինետի առևտրի գծով փոխնախագահ Նոկերգուլու Աթագուլիևը և այլ պաշտոնատար անձինք: