Արտաքին 10 ամիս առաջ - 14:35 20-08-2025

Ռուսական բանակը հայտարարում է Ուկրաինայի արևելքում երեք գյուղերի գրավման մասին

Ռուսական բանակը հայտարարում է Ուկրաինայի արևելքում գտնվող երեք գյուղերի գրավման մասին։ Տելեգրամում հրապարակած հաղորդագրությունում ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զորքերը «շարունակել են խորանալ թշնամու պաշտպանության մեջ»՝ Դոնեցկում գրավելով Սուխեցկե և Պանկովկա գյուղերը, հայտնում է «Ազատություն»-ը։

Հարևան Դնեպրոպետրովսկի շրջանում էլ, ըստ հաղորդագրության, ռուսական բանակը գրավել է Նովոգեորգիևկա գյուղը։

«Ֆրանս պրես»-ը նշում է, որ սա ռազմաճակատի այն հատվածն է, որտեղ ռուսական բանակն անցյալ շաբաթ ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը՝ Պոկրովսկի և Կոստանտինովկայի լոգիստիկ կենտրոնի միջև։ Լրատվամիջոցի համաձայն՝ ռուսական զորքերը նախկինում ռազմական գործողություններից զերծ այս տարածաշրջան են ներխուժել հուլիսին։

Ռուսների այս տարածքային նվաճումները տեղի են ունենում ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդների խաղաղության ջանքերի ֆոնին։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ