Արտաքին 10 ամիս առաջ - 22:41 18-08-2025

Կա՛մ այսօր համաձայնության կգանք, կա՛մ Ուկրաինային աջակցությունը կդադարի. Թրամփ

ԱՄՆ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Ուկրաինայում եվրոպական ուժերի ներկայության հարցը, ասել է, որ այդ մասին կարող է հայտարարվել ԵՄ առաջնորդների հետ հանդիպումից հետո։

Թրամփը խոստացել է Ուկրաինային տրամադրել «շատ լավ պաշտպանություն»՝ որպես խաղաղ կարգավորման մի մաս: Նա ասել է, որ նպատակը ժամանակավոր հրադադարը չէ, այլ երկարատև խաղաղությունը:

«Մենք պետք է ապահովենք կայուն խաղաղություն։ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերջ դնել այս պատերազմին։ Այս պարոնը (Վլադիմիր Զելենսկին) ցանկանում է վերջ դնել դրան։ Ամբողջ աշխարհը հոգնել է այս պատերազմից։ 6 ամսում ես կանգնեցրի 6 պատերազմ։ Ես կարծում էի, որ այս հակամարտությունը ամենահեշտը կլինի լուծելու համար, բայց այդպես չէ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ հայտարարել է, որ Կիևը խնդիրներ ունի ամերիկյան զենք գնելու հարցում։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության համար կվճարի ՆԱՏՕ-ն։ ️

Հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ։ Եթե ոչ, ապա Ուկրաինային տրվող աջակցությունը կդադարեցվի։

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը լավ կընթանա։ Նա նաև հայտարարել է՝ ուկրաինական հակամարտության ավարտի ողջամիտ հնարավորություն կա։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ