Արտաքին 11 ամիս առաջ - 16:58 17-08-2025

Չինաստանում հեղեղի հետևանքով ութ մարդ է զոհվել

ինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտվող ճամբարում օգոստոսի 16-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 4-ն անհետ կորած են համարվում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Սինհուա»-ն, այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Ըստ աղբյուրի՝ շաբաթ օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ուրադ Հոուցի շրջանի գետի վերին հոսանքում տեղի ունեցած այդ աղետի հետևանքով՝ հնարավոր չի եղել կապ հաստատել 13 զբոսաշրջիկ-ճամբարականների հետ։Օգոստոսի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ, մեկ մարդ փրկվել էր, ութ մարդ մահացել էր, իսկ չորսը դեռևս անհետ կորած էին համարվում։

Անհետ կորածներին գտնելու համար որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը