Ներքին 1 տարի առաջ - 10:42 16-08-2025

Գեղարքունիքում բախվել են «BMW»-ն և «Hyundai»-ը․ վերջինը բռնկվել է․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արաբո Մ․-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և բռնկվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մեսրոպ Հարությունյանը և Էդվարդ Սարգսյանը։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մետաղե ջարդոնի։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ