Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:59 28-05-2024

Երևանում Nissan-ը բախվել է կայանված Hyundai-ին, վերջինը բախվել է հարազատ քրոջ Toyota-ին. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Մոլդովական 24/6 շենքի բակում բախվել է կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan X-Trail»-ը կողաշրջվել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Խուդավերդյանը, Hyundai Elantra-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Մկրտչյանին, իսկ Toyota Corolla-ն Երևանի բնակիչ 26-ամյա Մերի Մկրտչյանին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով' նշած անձինք հարազատ քույրեր են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց