Արտաքին 10 ամիս առաջ - 00:23 16-08-2025

Ռուսաստանն Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասկայում սպասվող բանակցություններից առաջ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասկայում սպասվող բանակցություններից առաջ։ Ըստ նրա՝ հարվածները շարունակվում են, քանի որ ոչ միայն դրանք դադարեցնելու հրաման չկա, այլև չկա որևէ նշան, որ Ռուսաստանը պատրաստվում է է խաղաղության։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

«Նրանք սպանում են նաև բանակցությունների օրը։ Եվ սա շատ բան է ասում», - սոցցանցում գրել է նա՝ հավելելով, որ ռուսական զինուժը հարվածել է Սումիին, Դնեպրոպետրովսկին, Զապորոժիեին, Խերսոնին և այլ բնակավայրերի։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ երեկ ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ քննարկել են պատերազմը դադարեցնելու հարցը, բոլորը համաձայնել են՝ պատերազմը պետք է արդար ավարտ ունենա։

«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արդյունավետ աշխատել պատերազմն ավարտելու համար։ Մենք հույս ունենք, որ Ամերիկան ուժեղ դիրքորոշում կունենա։ Ամեն ինչ կախված կլինի դրանից՝ ռուսները հաշվի են նստում ամերիկյան ուժի հետ։ Հենց ուժի հետ»,- գրել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ