Ներքին 1 տարի առաջ - 18:50 15-08-2025

Ակնհայտ ճնշում կա․ Փաշինյանը գրառում է անում Սրբազանի մասին, նույն օրը Դատախազությունն ուսումնասիրություն է սկսում

«Քաղաքական ակնհայտ ճնշում կա և ամբողջ սցենարը պատրաստի վիճակում բերվել է դատարան»,– դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

Պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ գնահատելով դատարանի որոշումը, նշեց, որ առանց կողմերի հետ համաձայնեցնելու՝ իրար հետևից 4 հատ նիստ նշանակեց դատավորը, ինչը ենթադրում էր, որ ակնհայտ ճնշում կա, ուզում էին արագ քննել, ավարտել։

«Իրավապահները քաղաքական պատվեր են կատարում։ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում Միքայել Սրբազանի մասին, նույն օրը Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսում»,- նկատեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվեց Միքայել Սրբազանի գործով դատական առաջին նիստը։ Դատարանը՝ գլխավորությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ