Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:55 16-08-2025

Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառվել է ակնհայտ խտրականություն՝ կրոնական հիմքով. Ռուբեն Մելիքյան

Նույնիսկ նիկոլական ժամանակներում եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ չի կարելի անձին զրկել ազատությունից - պետք է կիրառվի այլընտրանքային գործիքակազմ՝ թե՛ որպես խափանման միջոց և թե՛ որպես պատիժ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դա՛ է պատճառը, որ ՍՈՎՈՐԱԲԱՐ թե՛ իրավապահները և թե՛ հատկապես դատական մարմինները խուսափել են անազատության հետ կապված գործիքներից՝ կալանքից ու ազատազրկումից։ Բացառություններ, իհարկե, եղել են, բայց դրանք ունեցել են թեկուզ անընդունելի, բայց այնուհանդերձ՝ ինչ-որ բացատրություն, կամ համեմատաբար կարճ են տևել։

1) Եղել են դեպքեր, որ նախաքննության ընթացքում կիրառվել է կալանավորում։ Սակայն դատաքննությունը սկսելուն պես՝ կալանքը փոխվել է անազատություն չենթադրող խափանման միջոցի։ Օրինակ՝ Իմնեմնիմիի գործը։

2) Եղել է դեպք, որ նախաքննության ընթացքում կիրառված կալանավորումը նույնիսկ դատաքննության փուլում թողնվել է անփոփոխ։ Սակայն տվյալ դեպքում վերագրված հոդվածը, հակասելով Սահմանադրությանը, ենթադրել է միայն ազատազրկում։ Տե՛ս Մալյանի գործը։

3) Եղել են դեպքեր, երբ անձը թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության փուլերում գտնվել է ազատության մեջ, սակայն դատապարտվել է «կարճաժամկետ ազատազրկում» պատժատեսակի՝ մինչև մեկ ամիս ժամկետով։ Ինձ հայտնի է երկու նման դեպք. մեկը՝ Երևանի, մյուսը՝ Լոռու մարզի դատարանում։

Չի եղել որևէ գործ, երբ ՄԻԱՅՆ «նոր» հանցանք գործելու ռիսկից ելնելով՝ դատաքննության փուլում անձը շարունակի պահվել անազատության մեջ։ Հետևաբար՝ Միքայել Սրբազանի նկատմամբ երեկ կիրառվել է տարբերակված մոտեցում։ Ո՞րն է այդ տարբերակված մոտեցման հիմքը։ Ո՛չ միայն ու ո՛չ այնքան ընդդիմադիր հայացքները – խոսքի համար դատվողների 99%-ն ունեն ընդդիմադիր հայացքներ։ Բա ի՞նչը։ Միայն մեկ հատկանիշով է Միքայել Սրբազանը տարբերվում մյուսներից -- Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական լինելով։

Հետևաբար երեկ տեղի է ունեցել ակնհայտ խտրականություն՝ հենց կրոնական հիմքով։ Սա պետք է, նախ, ողջ խորությամբ գիտակցել, ու, երկրորդ, բոլոր միջոցներով «տեղ հասցնել». «Հայաստան» կոչվող պետությունում դրսևորվում է բացահայտ խտրականություն Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի հանդեպ»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել