Ներքին 11 ամիս առաջ - 17:39 11-08-2025

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 345, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 572 և 1462 այլ իրավախախտում։ 143 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 380-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 22-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 94-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 90 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16477 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 361 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 249 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 540 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 90, չամրակապված վարելու՝ 5258, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 210, վարելու ընթացքում ծխելու՝ 442, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 626, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39, արագության գերազանցման՝ 2413 և 3656 այլ իրավախախտում։ 531 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1940-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 311-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 13 բեռնատար, 191-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 56 անձ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը