«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու երկու երկրների ժողովուրդներին, և բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում»,- շնորհավորելով Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հայտարարության կապակցությամբ
X-ի իր միկրոբլոգում գրել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը։
Նա նշել է, որ իր միջազգային գործընկերների հետ համագործակցելով, ԱՄԷ-ն հանձնառու է շարունակել ամրապնդել երկխոսությունն ու դիվանագիտությունը՝ ծառայելով համաշխարհային խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը։