«Հայաստանը և Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ։ Ես երկար ժամանակ անցկացրեցի այս պարոնների հետ, բայց կարծում եմ երկուսդ էլ հրաշալի հարաբերություններ եք ունենալու։ Լուծել ենք կարևոր հարց, նախատեսվում է ունենալ տարանցիկ գոտի, որը թույլ կտա լիարժեք ուղի դեպի Նախիջևան, նրանք կապրեն և կաշխատեն միասին»,- այսօր Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմուից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միջանցքը կարող է ձգվել 99 տարի, որը մեծ գումար կբերի մեր 3 պետություններին, դրանից զատ ստորագրվել են երկկողմ համաձայնագրեր՝ էներգետիկայի ոլորտում։ Քրիսից լավ մասնագետ չի կարող լինել, բենզինի գները իջել են նրա շնորհիվ, մենք նախկինում փորման աշխատանքներ չենք իրականացրել, երկու ղեկավարները շատ գոհ են, իմ նպատակն է բերել խաղաղություն, սա շարունակությունն է Հնդկաստան-Պակիստանի, սա միակ տարբերակն էր 35 տարի անց»,- ասաց Թրամփը՝ նշելով, այս 2 առաջնորդները լավ հարաբերություններ ունենալու ներուժ ունեն: