Արտաքին 10 ամիս առաջ - 21:57 08-08-2025

Գազայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստը կանցկացվի օգոստոսի 9-ին

Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը մի խումբ երկրների խնդրանքով կանցկացվի օգոստոսի 9-ին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։

Նշվում է, որ արտակարգ նիստը հավանական է տեղի ունենա ժամը 15:00-ին։