Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 18:00 08-08-2025

Հայաստանը Սյունիքի ճանապարհից ոչինչ էլ չի ստանա․ ԱՄՆ-ն Թուրքիայի լավագույն ընկերն է․ հարցում

Այսօր` Երևանի ժամանակով կեսգիշերին, Սպիտակ տանը կայանալիք Թրամփ-Փաշինյան Թրամփ-Ալիև և Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումներին ընդառաջ՝ միջազգային մամուլը շարունակում է ուշագրավ մանրամասներ հրապարակել սպասվող պայմանավորվածությունների վերաբերյալ: Ըստ այդ տեղեկությունների` Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին։ Ըստ լրատվամիջոցների՝ ճանապարհը կանվանվի «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սյունիքով անցնող ճանապարհը կկոչվի Թրամփի ուղի։ Ձեր կարծիքով՝ դրանից ի՞նչ է ստանալու Հայաստանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դրական սպասելիքներ չունեն, որոշներն էլ ասացին, որ լավատես են։

«Ոչ մի լավ բան», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ չենք ստանա։

«Զրո, ոչ մի բան։Իսկ ինչի պիտի որևէ բան ստանա Ամերիկայից, որը մեղմ ասած Թուրքիայի լավագույն ընկերն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`այս ճանապարհով Հայաստանը օգուտի փոխարեն վնասվելու է։

«Ոչ մի բան, ընդհակառակը կվնասի»,- ասաց նա։

«Գիտեք ինչ դա այնպիսի հարց է, որ սովորական մարդիկ չեն կարող ասել։ Միայն կասեմ, որ ճիշտ ուղի են բռնել», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները`տեսանյութում․