Արտաքին 10 ամիս առաջ - 13:35 07-08-2025

Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։

«Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք շատ ենք գնահատում։ Փոխգործակցում ենք բարձր մակարդակով։ Ուրախ էինք իմանալ նախագահ Պուտինի մեր երկիր այցի մասին, որը նախատեսված է օգոստոսի վերջին», – ասել է Դովալը։