Արտաքին 1 տարի առաջ - 23:37 05-08-2025

ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը Թրամփի և ֆոն դեր Լեյենի միջև կայացած գործարքից հետո

ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի դեմ պատասխան առևտրային մաքսատուրքերը Թրամփ-ֆոն դեր Լեյեն համաձայնությունից հետո, բայց միշտ կարող է դրանք վերստին ակտիվացնել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը ձեռնարկել է անհրաժեշտ իրավական միջոցառումները։
Մասնավորապես նախատեսվում էր լրացուցիչ վճարներ մտցնել ամերիկյան ապրանքների վրա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիարդ եվրո, այդ թվում՝ սոյայի, ինքնաթիռների և մեքենաների համար։ «Մենք սառեցնում ենք մաքսատուրքերը, բայց միշտ կարող ենք դրանք կրկին ակտիվացնել»,- նշել է ԵՄ պաշտոնյան։

Բրյուսելն առևտրային գործարքի շրջանակում նաև 750 միլիարդ դոլարի էներգակիրներ կգնի Միացյալ Նահանգներից։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է դա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ռուսական գազն ու նավթը կփոխարինենք Միացյալ Նահանգներից հեղուկ բնական գազի, նավթի և միջուկային վառելիքի զգալի գնումներով»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը