Արտաքին 10 ամիս առաջ - 19:04 05-08-2025

Զելենսկին ու Թրամփը հեռախոսազրույցով քննարկել են ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված քայլերը

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում ամերիկացի առաջնորդի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված քայլերը, հակառուսական պատժամիջոցները և Վաշինգտոնի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը։

«Գլխավորը, իհարկե, պատերազմի դադարեցումն է։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ նախագահին ազնիվ և երկարատև խաղաղության համար իր բոլոր ջանքերի համար։ Այսօր մենք համաձայնեցրինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները։ Իհարկե, մենք խոսեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին»,- գրել է նա տելեգամյան ալիքում։

Զելենսկին հավելել է, որ «անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է ուկրաինական կողմի կողմից, պատրաստ են այն մանրամասն քննարկել և կնքել»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ