Ներքին 1 տարի առաջ - 15:35 04-08-2025

Սևանում տղաներով վոլեյբոլ էին խաղում, գնացել է գնդակի հետևից ու խեղդվել․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Երեկ՝ օգոստոսի 3-ին, Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք էր տեղի ունեցել․ 16-ամյա տղան Սևանա լճում լողալիս խեղդվել է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Լճաշենի տարածքում գործող լողափերից մեկում։ Զոհված տղան Գեղարքունիքի մարզի Գավառհամայնքի Լանջաղբյուր գյուղի բնակիչ էր։

Մանրամասների համար Oragir.News-ը կապ հաստատեց Լանջաղբյուրի վարչական ղեկավար Վազգեն Նավոյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ պատանին մասնակցել է ծննդյան արարողության, որի ընթացքում էլ մի քանի տղաներով որոշել են ջրում վոլեյբոլ խաղալ։

«Որոշել են ջրում վոլեյբոլ խաղալ, ու գնդակը հեռու է գնացել։ Չնայած զգուշացման նշաններին, տղաները գնացել են գնդակի հետևից։ Երկու հոգով են եղել, հասել են մոտ 6 մետր խորության։ Մի տղային հաջողվել է փրկել, բայց մյուսին՝ ոչ»,- ասաց Նավոյանը։

Վարչական ղեկավարը նշեց նաև, որ տղան ընտանիքի միակ որդին չի եղել, ունեցել է երկու եղբայր։

Նա պատմեց նաև ընտանիքի ողբերգական նախապատմության մասին՝ ընդգծելով, որ այս կորուստը յուրովի է ծանրացնում ընտանիքի առանց այդ էլ ցավոտ ճակատագիրը․ «Քույրն իր տարիքի էր, արյան խնդրի պատճառով մահացել է։ Մայրը նույնպես մահացել է, երբ ինքը նոր էր ծնվել։ Երեխան ընդամենը երեք ամսական էլ չկար, երբ մնաց առանց մոր։ Չգիտեմ ինչ ասեմ»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է