Ներքին 1 տարի առաջ - 16:00 22-05-2025

Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից

Հայտնել էինք, որ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մեծ Մասրիկ գյուղի գետում երկու քաղաքացիներ են խեղդամահ եղել։

Մահացածները Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչները հայր ու որդի են։

«Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է։ Խելոք-շնորհքով մարդիկ էին։ Գյուղում էին աշխատում, իրենք շատ շնորհքով մարդիկ են, իրենց համար աշխատոում, ապրում էին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ գյուղի վարչական ղեկավար Արմեն Ասատրյանը։

Մեծ Մասրիկի վարչական ղեկավարի խոսքով` իրենց համար էլ է անհայտ դեպքի մանրամասները, ասում է` ամբողջ գյուղը շոկի մեջ է։

Նշենք, որ գետից դուրս բերվածները մահացած քաղաքացիներն են 58-ամյա Արթուր Առաքելյանը և 23-ամյա Սարո Առաքելյանը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին