Արտաքին 10 ամիս առաջ - 18:47 02-08-2025

Թուրքիայում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2027-ի վերջին. Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրաօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կից Տրապիզոնի նահանգային խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, որ Թուրքիայում վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի վերջին, հաղորդում է «Ջումհուրիեթը»։

«Մեզ առջևում նախագահական ընտրություններ են։ Այս նախագահական ընտրությունները կանցկացվեն 2027, 2028 թվականներին։ Բայց ես կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, 2027 թվականին»,- ասել է նա։

Ուրաօղլուի խոսքով՝ Թուրքիայի ներկայիս առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվերընտրվի նախագահ։