Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:47 01-08-2025

Սա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է. երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ. Քոչարյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

5-րդ ալիքի հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու է հիմա քննարկվում «Զանգեզուրի միջանցքի» հարցը, այն ինքնին պետք է փակված լիներ այն պահից, երբ Արցախը հանձնվեց:

Քոչարյանը պնդում է՝ սա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է:

«Ես ուղղակի տիրապետում եմ այդ թեմային. միջանցքի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ` Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ստեղծելու համար»,- «5-րդ ալիքի» եթերում ասաց 2-րդ նախագահը։

«Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում` այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան