Ներքին 3 տարի առաջ - 13:09 17-11-2022

Երբ դու ԶՈՒ-ում ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, դու այդ պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս պարզապես չունես․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերում ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր։

«Առաջին հերթին, սրանցից մեկն այն է, որ նախագծում ինքնին սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է ատեստավորման գործընթաց, թե ինչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ինչ սկզբունքներով է իրականացվելու։ Այս գործընթացի ցանկացած խափանում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան մենք այսօր ունենք։ Նույնիսկ ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է դրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի, ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարներն ունեն համապատասխան վիճակ, այսինքն՝ չունեն այնպիսի ցածր թվեր, որոնք այսօր ունենք»,- ասաց պատգամավորը։

«Ինչ վերաբերում է «Պաշտպան հայրենյաց» նախագծին՝ իրատեսության մեջ կան որոշակի խնդիրնե։ Ծրագրի արդյունավետությունը, մեծ առումով, կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանով է պետությունը տվյալ իրավիճակում թիկունք զինծառայողին։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ միջավայր է ստեղծված Զինված ուժերի ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից, և այլն։ Այս պահին ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակի առումով բազմաթիվ խնդիրներ տեսնում եմ, բայց, որպես պայմանագրային զինծառայությանը աջակցող ծրագիր, կողմ ենք քվեարկել նախագծին. սա համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկութուն կունենան վեց ամիս հետո ընտրել պայմանագրային զինծառայությունը», - ընդգծեց Աբրահամյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, բայց մոտեցումը, որ ցուցաբերում են, որևէ ձևով չի արտահայտում դա։ «Մասնավորապես, երբ հանձնաժողովում քննարկվում էր ծրագիրը, ներկայացվում էր, թե զինծառայողը երեկոյան ժամերին կարող է աշխատանքից վերադառնալ տուն, խնդիրը հենց այստեղ է սկսում, երբ զինվորական ծառայությունը որպես աշխատանք է գնահատվում։ Երբ դու ԶՈՒ-ում ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, դու այդ պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս պարզապես չունես», - նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան