Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 01-08-2025

Ադրբեջանը միշտ ռուսամետ ա եղել․ Ալիևը շատ չի շեղվի Ռուսաստանից․ հարցում

Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կկրի Բաքվից Գրոզնի թռչող AZAL ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը և կապահովի արդարադատությունն այս գործում։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը գերմանական «Berliner Zeitung» թերթին։Հաջիևի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում հիմնարար փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին ամիսներին երկկողմ օրակարգում որոշակի թյուրըմբռնումներ և աճող լարվածություն է նկատվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս եք վերաբերվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը»։

Հարցվածներրի մի մասը նշեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն իրականում լարված չեն և դա ուղղակի խաղ է։

«Չվերաբերվեմ ոչ մի ձևով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հավատում դրան։ «Չեմ հավատում սրացման, որովհետև դա երկար չի տևելու, դա ձևական ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`դա խաղ է։ «Ինձ թվում ա էդ խաղ ա, որովհետև Ադրբեջանը միշտ էլ ռուսամետ ա էղել։ Չեմ կարծում, թե Ադրբեջանը շատ ուեղ կշեղվի Ռուսաստանից»,- ասաց նա։

«Շատ վատ, ռուսը մեզ ա պետք, Ադրբեջանը մեր ինչին ա, պետք ա խորտակվի աշխարհի երեսից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի