Արտաքին 3 տարի առաջ - 20:11 21-12-2022

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը և Սերբիան միշտ աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Սերբիան մշտապես աջակցել են միմիյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ դեմառդեմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Ալիևը շեշտել է, որ Սերբիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են և երկու երկների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։ «Մենք միշտ աջակցել և աջակցում ենք միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և այս քաղաքականությունը կմնա անփոփոխ»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ երկու երկրները միջազգային իրավունքի կողմնակիցներ են և վստահ են, որ երկրների միջև հարաբերությունները կարող են կարգավորվել միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։

«Իհարկե, մեզ շատ է մտահոգում այս ոլորտում աշխարհում նկատվող երկակի չափանիշների դրսևորումները։ Միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները պետք է հիմք հանդիսանան բոլոր երկրների համար»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ Սերբիայի նախագահ Վուչիչի վարած հեռատես քաղաքականության արդյունքում Սերբիան համակողմանիորեն զարգանում է քաղաքաշինության, ինչպես նաև տնտեսական, արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում։ Նրա խոսքով՝ սա նոր հնարավորություններ է ստեղծում հետագա համագործակցության համար, քանի որ և՛ Սերբիան, և՛ Ադրբեջանը սեփական ռեսուրսներին ապավինող, անկախ քաղաքականություն վարող և միմյանց հետ սերտ փոխգործակցող երկրներ են։

Ալիևը նաև գոհունակություն է հայտնել, որ Վուչիչն ընդունել է իր հրավերը և ժամանել է Բաքու։ Նրա համոզմամբ՝ դա փաստում է, որ երկկողմ հարաբերությունների դինամիկան իսկապես դրական է։

«Մենք ցանկանում ենք, որ երկկողմ կապերը շարունակեն զարգանալ արագ տեմպերով, իսկ ընդունված որոշումները կատարվեն առանց հապաղելու»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող